Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանին իրավիճակը լարված է. Դավիթ Բաբայան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
սահման

Հայ- ադրբեջանական սահմանի ղարաբաղյան հատվածում երկու օր է՝ լարված իրավիճակ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նա այլ մանրամասների չի տիրապետում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ։ Լեռնային Ղարաբաղի ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը փոխանցեց, որ հեռախոսով բանակի հետ կապված որեւէ տեղեկատվություն չի տրամադրում եւ խորհուրդ տվեց հետեւել իրենց կայք-էջին՝ տեղեկատվություն ստանալու համար։