Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է փորձել կառուցել Հայաստանի եվրոպական ապագան. Էդ. Մարուքյան

Քաղաքականություն
b932ebc1926b3b9b595c1b307f63dd21

Գնալով ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ կողմնակիցները նվազում են, դժգոհներն ավելանում, իսկ անդամակցելու որոշմանը սատարողներն ու անշրջելիության մասին խոսողները փոշմանում: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում։ «Այլընտրանքը Հայաստանի եվրոպական օրակարգն է, որը ԵՏՄ անդամակցությունից հետո ոչ մի վայրկյան իր անհրաժեշտությունը չի կորցրել, ընդհակառակը՝ ավելի ու ավելի է կարևորվել և անայլընտրանք դարձել: Հետևաբար, Հայաստանի նոր քաղաքական մշակույթի, նոր տեսակի քաղաքական ուղղության կողմնակիցները պետք է այս օրակարգի շուրջ համախմբվեն և փորձեն կառուցել Հայաստանի եվրոպական ապագան: Կոնկրետ ես, բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին տեսնում եմ ուժեղ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական և մարդակենտրոն Հայաստանի մեջ: Այդպիսի Հայաստան կարող ենք ունենալ միայն եվրոպական մոդելի երկիր կառուցելով, այլ մոդելների պարագայում, ուժեղ Հայաստան ունենալու տեսլականը շատ մշուշոտ է»,- հավելում է Մարուքյանը: