Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան չէր վնասվել, միայն ետևի անվադողերն էին ծակվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-paytyun

«Մեքենան կանգնած ա եղել էստեղ ու տակը ինչ-որ բան են գցել, չգիտենք թե ինչ։ Մեքենան կանգնեցրել էինք էստեղ, գործով տեղ ենք գնացել ու զանգեցին ասեցին, որ մեքենայի տակը պայթեցրել են , ուրիշ ոչ մի բան չգիտենք ՝ ով ա եղել, ինչ համար , խաբար չենք, փորձագետները պարզում են»,- նշում է «Վազ 2121» մակնիշի մեքենայի տերը՝ Հակոբ Դանոյանը։ Վերջինիս խոսքով՝ մեքենան մինչև պայթյունը եղել է սարքին վիճակում։ Մեքենան առանձնապես չէր վնասվել , միայն ետևի անվադողերն էին ծակվել։ «Մոտավորապես ժամը մեկի կողմերն էր ։ Տանը նստած էինք և հենց մեր լուսամուտի տակ շատ ուժեղ պայթյուն եղավ , որի հետևանքով նույնիսկ միջանցքի ապակիների մի մասը փշրվեց թափվեց։ Անմիջապես իջել ենք ներքև, որ տեսնենք , թե դա ինչ էր։ Դրա անմիջապես կողքը իմ մեքենան էր կանգնած, բայց դա էլ մի թեթև քերծվել է , ուրիշ ոչ մի բան»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Ագաթանգեղոս 7շենքի բնակիչ՝ Մովսես Տիտանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հարևան շենքերի բնակիչներն են լսել ու շտապ դեպքի վայր եկել, բայց չեն տեսել ով կամ ովքեր են եղել պայթյունի կազմակերպիչները։ «Շտապօգնություն է եկել, հրշեջ մեքենա, բայց տուժածներ կամ վիրավորներ չկան։ Պարզապես աղմուկն էր շատ բարձր»,-ասաց նա։ Պայթյունի արդյունքում քանդվել էր մեքենան կայանված տեղի ասֆալտը։ Դեպքի վայրում էին գտնվում նաև ոստիկաններ ու ոստիկանության փորձագետներ։ Ոստիկանության աշխատակիցների փոխանցմամբ՝ կատարվել է փորձաքննություն, որի արդյունքները պարզ կլինեն ավելի ուշ։ Հիշեցնենք , որ այսօր Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։