Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում չունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat-zurabyan

Սերժ Սարգսյանը  դեռ վերջնական որոշում իր համար չունի, թե կառավարման որ ձեւն է ընտրելու։   Նրա հետ հանդիպումից հետո նման եզրահանգման է եկել  Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության  նախագահ Արարատ Զուրաբյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է,  թե  պատրաստվում  է երկու նախագիծ ներկայացնել ԱԺ՝ մեկը կիսանախագահականի բարեփոխումները պետք է լինեն, մյուսը խորհրդարանականինը։ Ըստ նրա՝ իրենք կտրականապես դեմ են կիսանախագահականի բարեփոխումներին եւ գտնում են, որ  խորհրդարանականին  անցումը կլինի քայլ առաջ։ Արարատ Զուրաբյանը գտնում է, որ սեղանին դրված է փաստաթուղթ, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  պետք է իրենց  տեսակետը արտահայտեն եւ գնան հանրաքվեի։ «Հիմա ասենք, որ Սերժ Սարգսյանն է իշխանության, դրա համար մերժում ենք որեւէ գործընթաց, բերեք դադարենք ընդհանրաես հաց ուտել, շնչել, ապրել, որովհետեւ Սերժ Սարգսյանն է ՀՀ նախագահը»,- ասաց նա։ Այսօր պարոն Զուրաբյանը նաեւ բացեց փակագծերը, թե հանդիպման ընթացքում ինչ հարց է տվել Սերժ Սարգսյանին։ Նրա խոսքերով՝ հարցը վերաբերում էր պաշտոնավարմանը։ «Նա պատասխանել է, որ պաշտոնավարելու է մինչեւ 2018 թ-ը  եւ չի կարող ՀՀ նախագահը պառլամենտական ընտրություններին դառնալ պատգամավոր, կարծում եմ, որ սա այնքան պարզ է, որ դրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա։ Որպեսզի դառնա պատգամավոր, նախագահի լիազորությունները պետք է վայր դնի։ Կարծում եմ, որ նա իշխանության սանձը բաց չի թողնի»,- եզրափակեց Արարատ Զուրաբյանը։