Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրատեսիլյան երգի անունը փոխվել է

Հասարակություն
1geneology

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանը: «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին): Այս փոփոխությունը միտված է ետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը: Հիշեցնոմ ենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին