Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապսի խոնարհված եկեղեցին վերականգնվում է.Ցայգ (տեսանյութ)

Մարզեր
1426501866_patarag

Կապսի խոնարհված եկեղեցին հնարավոր է շուտով ամբողջությամբ վերականգնվի: Շինարարական աշխատանքները նախորդ տարվանից են մեկնարկել: Հին գյուղի տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, ջրատար խողովակներ են անցկացվել, այս տարի էլ էլեկտրականությամբ կապահովվի, որպեսզի շինարարների գործն ավելի արագ ու նպաստավոր կազմակերպվի: Նախկինում եկեղեցում մի քանի անգամ պատարագ մատուցվել է, իրականացվել են նաև մաքրման աշխատանքներ, սակայն Շիրակի թեմի առաջնորդը համայնքաբնակների մոտ եկեղեցու վերակառուցման վերաբերյալ շահագրգռվածության բացակայություն է նկատում: