Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իմ շենքին չեն ասի կրծած կուկուռուզ, ուրեմն ճիշտ եմ աշխատել». ճարտարապետ (տեսանյութ)

Հասարակություն
hin-yerevan-project

14 շենք-հուշարձան՝ 3 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկով։ Մինչև տարեվերջ անպայման կմեկնարկեն «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները՝ վստահեցնում է նախագծի ղեկավարը։  Ի սկզբանե նախագծի ներդրողները մի քանիսն են եղել, հետո քիչ-քիչ պակասել են։ «Տարբեր կազմակերպություններ կային, այդ բոլորն անցավ «Գլենդել Հիլզ»-ին, վերջում էլ «Գլենդել Հիլզ»-ը վաճառեց»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Հիմա 2 ներդրող կա. շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը և Երևանից Վահե Հարությունյանը։  Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի տեսակետն այս նախագծի վերաբերյալ դրական չէ. «Նպատակն իր պատմական արժեք պահելը չէ, նպատակն ինչ- որ նոր կառուցապատում ստեղծելն է»։ Արդեն կանխատեսում է հասարակության արձագանքը. «Շատ ավելի խայտառակ ձևով կընդունի, քան էսօրվա մեր էն, ինչ կատարվում է»։ Նախագծի ղեկավարը, սակայն, վստահ է. «Եթե իմ իրականացրած շենքին չեն ասի կրծած կուկուռուզ կամ կռազի կուզով, նշանակում ա՝ ես ճիշտ եմ աշխատել ու տվել եմ քաղաքին էն, ինչ պետք ա»։ Մանրամասները՝ տեսանյութում