Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստ է ձերբակալվել

Հասարակություն
arsen-ohanyan

Այսօր առավոտյան ձերբակալվել է ակտիվիստ Արսեն Օհանյանը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա ընկեր Վահագն Մինասյանը, այսօր առավոտյան գնացել են Արսեն Օհանյանի բնակարան, հրավիրել են քրեական հետախուզության վարչություն։ Նրա խոսքերով՝ Արսենը պահանջել է ծանուցագիր ուղարկել, սակայն հայտարարել են, որ եթե չգա, իրեն բերման կենթարկեն` պատճառաբանելով,որ ինչ-որ մեկին են ծեծել։ «Որպեսզի միջադեպերից խուսափի, գնացել է իրենց հետ,իսկ այնտեղ ինչ-որ փաստաթուղթ են ներկայացրել, համաձայն որի՝ Արսեն Օհանյանը ԱՊՀ երկրների տարածքում գտնվում է հետախուզության մեջ դեռեւս 2014 թ-ից»,- պատմեց Վահագն Մինասյանը։ Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես նախորդ տարվանից հետախուզման մեջ գտնվողը կարողացել է այս տարի մեկնել Անգլիա եւ վերադառնալ Հայաստան։ «Աբսուրդի գագաթն է սա եւ կապված է նրա քաղաքական, քաղաքացիական դիրքորոշման հետ»,- նշեց նա։ Ի դեպ, ակտիվիստը հայտնի է դեռեւս տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվող ակցիաներից։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ Արսեն Նորիկի Օհանյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից դեռեւս 2014 թ. նոյեմբերից հետախուզվում է գողության համար։   Լուսանկարը՝ armtimes.com -ի