A
A
Հայ կնոջ գենը փոփոխության չի՞ ենթարկվում. կարծիքներ (տեսանյութ)
Հեզ, համեստ, լռակյաց ու ամենակարեւորը` ընտանիքի պահապան։ Այսպիսին է դարեր շարունակ եղել հայ կնոջ կերպարը։ 21-րդ դարում այս չափանիշներին փոխարինելու են եկել անկաշկանդությունն ու ինքնուրույնությունը։ Սա կերպարի կորո՞ւստ է, թե՞ ժամանակի թելադրանք։ Չնայած ժամանակի, վարքուբարքի փոփոխությանը՝ հայ կինը, միեւնույն է, ստանում է մի գեն, որը փոփոխության չի ենթարկվել ոչ մի դարաշրջանում։ Սերունդների տարաձայնությունները ազգրագետը տրամաբանական է համարում։ Չէ ո՞ր յուրաքանչյուր տարիք իր մտքերն է թելադրում։ Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու, ժամանակակից կնոջ՝ Լուսի Քոչարյանի, ինչպես նաեւ ժողովրդի կարծիքները՝ ստորեւ