Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեգրովան չերգեց հայ հանդիսատեսի համար (տեսանյութ)

Հասարակություն
go

Երգչուհի Իրինա Ալեգրովայի երկրպագուները հեռանում են Մարզահամերգային համալիրից համերգից 20 րոպե հետո արդեն։ Նրանք այդպես էլ ականատես չդարձան երգուհու «На Бис» համերգային շոուին։ Երկրպագուներից մեկի համար նույնիսկ շտապօգնության մեքենա էր եկել։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր հրմշտոցի ժամանակ։ Համերգի կազմակերպիչները ասում  են, թե երգչուհին ժամանել է Հայաստան, պարզապես նա չի կարող ելույթ ունենալ. բարձր ջերմություն ունի։ «Forpostart» ընկերության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը վստահեցնում է, թե Իրինա Ալեգրովայի հրաժեշտի համերգը հայ հանդիսատեսը, այնուամենայինվ, կդիտի, պարզապես արդեն մեկ ամիս հետո՝ ապրիլի 6-ին՝ նույն տոմսերով։ Ներկայացվեց երգչուհու նամակը. ««Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն` ըմբռնումով: Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող և այս հանդիպմանը սրտանց սպասող ՝ Իրինա Ալեգրովա»