Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Ես հուսահատ չեմ». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi5

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է Ազատության հրապարակում հավաքներ անցկացնել։ «Ժառանգության» առաջնորդին չեն հուսահատեցրել վերջին օրերին իշխանափոխություն պահանջող «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ իրականացվող քայլերը։ «Փոքրիկ հայաստանյան խութեր են, սխալներ, որը ոչ թե Բարգավաճի խնդիրն է, այլ դա մեր պետության ախտանիշն է»,-շեշտել է նա։ Բայց և ցավում է, որ նախատեսվող հանրահավաքն այդպես էլ չանցկացվեց. «Իհարկե, նախընտրելի կլիներ, որ փետրվար 20-ին լիներ հավաքը, ինչպես որ խոստացել էինք ժողովրդին, որ ժողովուրդը հերթական անգամ չասեր. նորից չստացվեց, բայց բնավ հուսահատ չեմ, ես սրանից հուսավառված եմ, և սրանից մեծ ուժ եմ ստանալու»,-ասել է պարոն Հովհաննիսյանը։ «Ժառանգության» ղեկավարն այսօր ավելի, քան երբևէ անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը։ «Սա ակնբախ է դարձնում իշխանափոխության հրամայականը, որ եթե չանենք, այսօր մի կուսակցություն, վաղը մյուսը, երրորդ օրը քաղաքացիական նախաձեռնության դեմ քայլեր կլինեն»,-շեշտել է նա։ «Նման Հայաստան մեզ պետք չէ, այլ պետք է այն Հայաստանը, որի համար 23 տարի առաջ մարտի 2-ին ես բարձրացրի եռագույն դրոշը բոլոր սերունդների անունից։ Ես հավատում եմ այդ Հայաստանին, որ գալու է»,-եզրափակել է պարոն Հովհաննիսյանը։ Հաջորդ շաբաթվանից «Ժառանգություն»-ը հավաքներ կանցկացնի նաև մարզերում։