Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդ տղան ասել է. փող կտա, չեմ գրի, չի տա՝ կգրեմ». Առավոտ

Հասարակություն
Սարգիս-Ղարաքեշիշյան

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը պնդում է, որ իր վերաբերյալ ոստիկանություն հաղորդում տված երիտասարդը փող աշխատելու համար է նման սուտ տեղեկություններ տարածել: Հիշեցնենք, որ անհայտ անձը ոստիկանությունում ահազանգ է տվել, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին իրեն պատկանող հյուրանոցում նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն: «Էդ տղան ասել է՝ ինչի համար է անում: Ահազանգ տալուց երկու օր առաջ ասել է՝ երկու օր կսպասեմ փող կտա, չեմ գրի, չի տա՝ կգրեմ: Ում մոտ նման բան է խոսել, էդ մարդը եկել, ինձ է ասել: Ես էլ ասացի՝ ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ վախենալու բան, գրում ես, գրի»,- Aravot.am-ին ասաց նախկին քաղաքապետը: Նրա խոսքով, ինքը այդ տղային չի ճանաչում. «Մի տղա է, որ սաղի վրա գրում է: Սաղ պաշտոնյաների վրա գրում է, ասում է՝ փող կտաք, չեմ գրի: Չեմ առնչվել այդ տղային, ասում են՝ մատուցող է, չգիտեմ՝ որ թվին որտեղ է աշխատել»: Նախկին քաղաքապետի խոսքով, ահազանգ տված երիտասարդը պատմել է, որ ինքը այդ հյուրանոց է գնացել աշխատանքի ընդունվելու ու այդ ժամանակ է տեսել անբարոյական գործողություններ. «Տղամարդ ու աղջիկ են եկել ու տենց բաներ արել: Այսինքն, հյուրանոցի աշխատակիցը պետք է հարցներ՝ ամուսնության վկայական ունեք, թե՞՝ ոչ: Ես այդ ժամանակ քաղաքապետ եմ աշխատել, ինչ-որ ՍՊԸ-ներ էլ վարձակալել, աշխատեցրել են: Ինչ ուզում են՝ թող գրեն, ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ մտածելու բան»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով