Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երբ պատգամավորը «դիմում է Բեն Լադենի գրասենյակ» (տեսանյութ)

Բյուջետային գրասենյակի ստեղծման նախագիծը, որը ԱԺ-ն պետք է քննի 2-րդ ընթերցմամբ, բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գրասենյակի ստեղծումը կարեւորում է պետական բյուջեի եւ նախատեսված ծրագրերի վերահսկողության տեսանկյունից. «Երբ մենք բյուջեին առաջարկ ենք անում, կառավարությունը չորով պատասխանում է առաջարկիդ, ասում է` փող չկա, չեմ անի: Իսկ բյուջետային օֆիսը նրա համար է, որ ինքը նաեւ ցույց տա, որ փող կա»: Գրասենյակը, որը բաղկացած կլինի անկախ փորձագետներից, կօգնի ԱԺ-ին վերահսկել պետական բյուջեի, օտարերկրյա վարկերի եւ դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը։