Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կին պատգամավորները հրավիրվել են ընդունելության

Քաղաքականություն
qvorum1

Ազգային ժողովում կազմակերպվել էր տոնական ընդունելություն Մարտի 8-ի առթիվ, որին հրավիրված էին խորհրդարանի կին պատգամավորները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով շնորհավորել է կին խորհրդարանականներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ հայերը մայրապաշտ ժողովուրդ են, եւ անուրանալի է հայ կնոջ, հայ մոր դերը հայկական ընտանիքում: Գալուստ Սահակյանը կարեւորել է նաեւ կանանց դերը հայոց խորհրդարանում, քանի որ նրանց ներկայությունը նպաստում է ջերմության, անմիջականության, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը: Կրկին շնորհավորելով կանանց՝ ԱԺ նախագահը ծաղկեփնջեր է նվիրել նրանց եւ մաղթել ընտանեկան ու մայրական երջանկություն, բարեկեցություն, լավատեսություն: ԱԺ