Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է քրգործ՝ ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ

Պաշտոնական
64b6d8c84e151594ffe5f0cd9cc6b9a0

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ: 2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 03:15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ բռնկվել է «Քաջարան» հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 5-ին՝ ժամը 03։03-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ հրկիզել է «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որն ամրակցված է եղել նշված ընկերության ներքին անվտանգության աշխատակցին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտե