Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ֆուտբոլիստներն ավարտեցին ելույթները

Սպորտ
sport-patani-futbol

Հայաստանի մինչև 15 եւ 14 տարեկանների հավաքականներն այսօր ավարտեցին ելույթները Կիպրոսի Այա Նապա քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 2000թ ծնված մեր ֆուտբոլիստները վերջին խաղում մրցել են Մակեդոնիայի հավաքականի հետ, որը համալրված է եղել 1999թ. ծնված պատանի խաղացողներից: Մեր թիմը պարտվել է 1:2 հաշվով: Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջել է Կիպրոսի հավաքականին, որը նույնպես կազմված է եղել 1-1,5 տարով մեծ խաղացողներից: