Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԸՖ-ն կողմնորոշվեց Բաքվի խաղերի հարցում

Սպորտ
sport-borba

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեմ է հայ ըմբիշների մասնակցությանը Եվրոպայի ամառային օլիմպիական 1-ին խաղերում: «Ֆեդերացիայի ղեկավարությունն ու գործկոմը վերջերս համակողմանի եւ լրջորեն քննարկելով Բաքվի խաղերին Հայաստանի ըմբիշների մասնակցելու հարցը, որոշում ընդունեցին, որ մեր պատվիրակների մասնակցությունն այդ ստուգատեսին անիմաստ ու աննպատակահարմար է: Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին գրավոր տեղյակ կպահենք նաեւ ՀԱՕԿ-ին ու ՀՀ սպորտի նախարարությանը», - ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի ամառային օլիմպիական 1-ին խաղերը տեղի են ունենալու հունիսի 12-28-ը, Բաքվում: