Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ճառ ասեմ, թե զանգ կախեմ».փոխադրողների միության նախագահ (տեսանյութ)

«Տրանսպորտի գինը պետք է բարձրացնել»,-պահանջում է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ բոլոր վարորդների անունից։ Դա հիմնավորում է առկա խնդիրներով. վարորդների մեծ պակաս կա, մեքենաների սպասարկման ժամկետը լրանալուց հետո դրանք դուրս են գալիս շահագործումից՝ միջինում տարեկան 50-100 մեքենա, բայց դրանց տեղը չի համալրվում և այլն։ «Վայ ակտիվիստների միջոցով ժամանակին տրանսպորտի գինը չդարձավ 150 դրամ, իսկ հիմա արդեն 150-ով էլ չեն կարող վարորդներն աշխատել, պետք է 200 դրամ դարձնել»,-շեշտել է Փոխադրողների միության նախագահը։ Նա հայտնել է, թե ընկերությունները սկսել են հրաժարվել իրենց սպասարկող երթուղիներից, դրանից յոթն արդեն փակվել են։ Մարդիկ կամավոր իրենց սպասարկող երթուղիներից հրաժարվում են: 2008 թվականից օգուտ չունեն վարորդները, հարկերը, գների բարձրացումը նպաստեց դրան: