Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը նորից պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
13b971c80e5c81a5f43ebc7a70d9627f

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` ԲՀԿ-ին ոչինչ չէր մնում, ընդդիմություն դառնալուց բացի. «Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ ղեկավարի լավագույն տարբերակն է, այն բարդ իրավիճակից հետո, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, Նաիրայի հայտարարությունը սպասելի էր»: Տիկին Սարգսյանը հույս ունի, որ ԲՀԿ-ն կկարողանա կարճ ժամանակում վերագտնել իրեն. «Իշխանությունները որոշ ժամանակով փակեցին ընդդիմության ճանապարհը, ու չնայած դեռ խմբակցությունում նոր քննարկումներ չեն եղել, բայց ՀԱԿ-ը միշտ էլ պատրաստ է համագործակցությանը»: Լյուդմիլա Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում է ընդդիմադիր ուժերի համագործակցության մեջ: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որտեղ նա անդրադարձավ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին, նա նկատեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի գոնե մեկ անգամ արձագանքել այն ուժերին, որոնք իրենց թույլ են տալիս անընդհատ նսեմացնել ու անհիմն քննադատել իրեն: Ես շատ կցանկանամ, որ ամեն մեկը նախքան Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան ասելը, իրեն հաշիվ տա, թե ինչքանով է ինքն ազնիվ ու անկեղծ»: