Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գիտելիքները` կանանց, գումարը, ուժը, ազդեցությունը` տղամարդկանց (տեսանյութ)

Հայաստանից, Վրաստանից եւ Բելառուսից գնված հարյուր սպիտակեցնող կրեմներից միայն 17-ում չի հայտնաբերվել սնդիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայ կանայք հանուն առողջության» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ որքան էլ տարօրինակ է, միայն հեղուկ օճառների բաղադրության մեջ չի հայտնաբերվել սնդիկ, թեեւ նրա մեջ պետք է լիներ: Աղտոտված շրջակա միջավայրի եւ սոցիալ-տնտեսական վիճակի զոհերն առաջին հերթին կանայք են. այս թեմայով քննարկման ժամանակ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ կանայք տուժում են նաեւ թունաքիմիկատների վնասակար ազդեցություններից՝ կարող են ախտահարվել նրանց շնչառական, տեսողական համակարգերը եւ նույնիսկ հղիությունը կարող է ընդհատվել: