Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանսպորտի գինը պետք է դարձնել 200 դրամ» (տեսանյութ)

Հասարակություն
kangar

«Տրանսպորտի գինը պետք է բարձրացնել»,-պահանջում է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ բոլոր վարորդների անունից։ Դա հիմնավորում է առկա խնդիրներով. վարորդների մեծ պակաս կա, մեքենաների սպասարկման ժամկետը լրանալուց հետո դրանք դուրս են գալիս շահագործումից՝ միջինում տարեկան 50-100 մեքենա, բայց դրանց տեղը չի համալրվում և այլն։ «Վայ ակտիվիստների միջոցով ժամանակին տրանսպորտի գինը չդարձավ 150 դրամ, իսկ հիմա արդեն 150-ով էլ չեն կարող վարորդներն աշխատել, պետք է 200 դրամ դարձնել»,-շեշտել է Փոխադրողների միության նախագահը։ Նա հայտնել է, թե ընկերությունները սկսել են հրաժարվել իրենց սպասարկող երթուղիներից, դրանից յոթն արդեն փակվել են։ Մարդիկ կամավոր իրենց սպասարկող երթուղիներից հրաժարվում են: 2008 թվականից օգուտ չունեն վարորդները, հարկերը, գների բարձրացումը նպաստեց դրան: Պարոն Եղիազարյանը վստահեցրել է նաև, որ ներկայում ուղևորափոխադրողները «մինուսով» են աշխատում, սակայն չի ժխտել նաև. միկրոավտոբուսները գերհագեցած են, շախմատի ձիու նման են մարդիկ երթևեկում։ Իսկ ինչո՞ւ բնակչության հաշվին լուծել խնդիրը, եթե կան պատկան մարմիններ, պարոն Եղիազարյանը համամիտ է այս հարցում։ «Հարգելի իշխանություն, 100 դրամ դուք հավելավճար տվեք, մենք բնակիչներից ավել գումար չվերցնենք»,-շեշտել է նա։ Բազմիցս դիմել են քաղաքային իշխանությանը, իսկ ի՞նչ պատասխանել են ստացել. «Զրո: Ասում են՝ ուղեվարձի բարձրացման մասին մոռացեք>>,-պատմել է Փոխադրողների միության նախագահը։ Իսկ արդյո՞ք ուղեվարձի բարձրացումը կբերի վարորդների վարելու, արտաքին տեսքի և տրասնպորտի ներքին սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման, այս հարցում պարոն Եղիազարյանը խոստանում է փոփոխություններ։ Նրա խոսքով՝ ժամանակին հատուկ հանձնաժողովով է վարորդներ ընդունել, հիմա փոքր աշխատավարձով քչերն են համաձայնում աշխատել և ինքն այլևս ընտրության հնարավորություն չունի։ Երբ պահանջում էին ուղեվարձը դարձնել 150 դրամ, խոստացել էին ամբողջ շարժակազմը փոխել, բայց չարվեց, հիմա հնամաշ մեքենաներով են վարորդները սպասարկում, ինչը լի է վտանգներով։