Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակեցնող քսուքներում սնդիկ է հայտնաբերվել (տեսանյութ)

Հասարակություն
cream

Հայաստանից, Վրաստանից եւ Բելառուսից գնված հարյուր սպիտակեցնող կրեմներից միայն 17-ում չի հայտնաբերվել սնդիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայ կանայք հանուն առողջության» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ որքան էլ տարօրինակ է, միայն հեղուկ օճառների բաղադրության մեջ չի հայտնաբերվել սնդիկ, թեեւ նրա մեջ պետք է լիներ: Աղտոտված շրջակա միջավայրի եւ սոցիալ-տնտեսական վիճակի զոհերն առաջին հերթին կանայք են. այս թեմայով քննարկման ժամանակ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ կանայք տուժում են նաեւ թունաքիմիկատների վնասակար ազդեցություններից՝ կարող են ախտահարվել նրանց շնչառական, տեսողական համակարգերը եւ նույնիսկ հղիությունը կարող է ընդհատվել: Փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ավելացնում է, որ ստուգումներ են իրականացրել հանրապետության քսան գյուղերում եւ այցելել ինը թունաքիմիկատների պահեստներ: Նրա խոսքերով՝ թունաքիմիկատների պահեստները Գեղարքունիքում, Տավուշում եւ Լոռու մարզերում շատ մոտ են գտնվում տներին: Բացի այդ, կանայք են ներգրավված թունաքիմիկատների հետ աշխատանքներում, քանի որ մարզերում հիմնականում տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: Նրա խոսքերով, բնակչության երեսուն տոկոսը չի գիտակցում, որ թունաքիմիկատը իրեն վնաս է պատճառում: Նույնիսկ ալերգիայի եւ այլ ախտանիշների դեպքում չեն դիմում բժշկի: Ի դեպ, Լիլիկ Սիմոնյանը խոսեց նաեւ թունաքիմիկատների գերեզմանոցից, որը ստեղծվել է 1982 թվականին, որտեղ այս պահին 500 տոննայից ավելի թունաքիմիկատ է թաղված: Գերեզմանոցն էլ գտնվում է սողանքային գոտում: