Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ մամուլի խոսնակը հրաժարվել է պաշտոնից

Քաղաքականություն
bhk1

«Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»,- երեկ նման հայտարարություն է արել ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Լրագրողների ճշտող հարցից պարզ է դարձել, որ նա լքում է իր այդ պաշտոնը, եւ հավելել է, որ անկախ նրանից՝ կհրաժարվի նաեւ մանդատից, թե ոչ, ինքը մնալու է ժողովրդի կողքին։ Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Ուրիխանյանը կմնա մամուլի քարտուղարի պաշտոնում։ ԲՀԿ շարքերը լքել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. ըստ մամուլի հրապարակումների՝ նա կմնա Ծառուկյանի մամուլի քարտուղարը։