Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեակատարողական հիմնարկներից թմրամիջոց է առգրավվել

Պաշտոնական
c214fd8fa912194310a1f939a3e2c0f4

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների աչալրջության և ձեռնարկած օպերատիվ աշխատանքների շնորհիվ 2015 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել  և առգրավվել է. Տրամադոլ – 3,025 գրամ Տրամադոլ – 3 հաբ Ափիոն – 0,86 գրամ Դեղնականաչավուն զանգված – 0,7 գրամ Մարիխուանա – 1,29 գրամ Բուպրենորֆին – 0,034 գրամ: Արձանագրված բոլոր փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին