Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ծնվեց ԲՀԿ-ն եւ ինչ դարձավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
448e3351c938c9fda1e0ad11dcc33336

2004-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը կապվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Կուսակցության ղեկավարը հիմնադրման պահից մինչեւ երեկ գործարար Գագիկ Ծառուկյանն էր։ 2006-ին կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ ԲՀԿ-ականների թիվը անցնում էր մի քանի տասնյակ հազարը։ Կուսակցության համար առաջին իսկ խորհրդարանական ընտրություններին այն հավաքեց մոտ 15 տոկոս ձայն` 36 պատգամավորով։ Դաշնակցության հետ ԲՀԿ-ն միացավ իշխող կուսակցությանը՝ Հանրապետականին եւ միասին ձեւավորեցին կոալիցիոն կուսակցություն։ Նախընտրական բոլոր հավաքների ժամանակ Գագիկ Ծառուկյանն ուներ մեկ կարգախոս. «Գիտեք՝ ինչ որ ասեմ, իմ ասածի տերն եմ»։ Գիտեք, որ իմ խոսքը գործ ա»։ 2009-ին ոմանք ենթադրում են, թե խորհրդարանական լուրջ հաջողությունից հետո Ծառուկյանը լրջորեն հավակնում է Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Ինքը միայն ծիծաղում էր։ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում աչքի էր ընկնում հիմնականում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի գործունեությամբ։ Վերլուծաբանները ենթադրում էին, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն 8 տոկոսից ավելի ձայն չի հավաքի։ Ծառուկյանն այլ կարծիքի է. «Ասողները գլուխները պատին են տալիս, նրանք սկի իրանց տունը ձայն չունեն, իրանց կնիկներն իրենց ձայն չեն տալիս»։ 2010-ի մարտի դրությամբ Գագիկ Ծառուկյանը գոհ է իր կոալիցիոն գործընկերներից։ ԲՀԿ-ի ողջ պատմությունը տեսանյութով՝ ստորեւ