Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի կատակ-խնդրանքը՝ ԲՀԿ-ն լքած Սամվել Բալասանյանին.Առավոտ

Քաղաքականություն
e64119262f5d21a0612fffd1febc7775

Լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանը Սամվել Բալասանյանի՝ ԲՀԿ-ի շարքերից դուրս գալը համարում է գյումրեցիների համար շատ սպասելի, մի բան էլ ուշացած քայլ: «Կային մարդիկ, որոնք շատ շուտ գրեցին իրենց դիմումները, կարծում եմ Բալասանյանը՝ որպես կուսակցություն փոխելու սովոր անձ, նրանց ֆոնի վրա մի բան էլ ուշացրեց իր հրաժարականը: Իհարկե, գործը չհասավ նրան, որ որեւէ մեկը Բաղրամյան 26-ից զանգեր ու ասեր՝ էս ի՞նչ բան է, ինչի՞ դուրս չես գալիս… Եթե մարդը կուսակցություն մտած լիներ գաղափարի համար, անհասկանալի կլիներ նրա քայլը, կմածեինք ինչո՞ւ է դուրս գալիս, բայց եթե մտնում է որեւէ շահ ստանալու, թիկունք ունենալու , ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար, հասկանալի է, որ Սամվել Բալասանյանը դուրս պիտի գար քաղաքականությունից ՝անկախ նրանից ինքը ապաքաղաքական կառո՞ւյց է ղեկավարում, թե ՝ոչ…Հարցը ունի մեկ այլ կողմ, եթե կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ է ստեղծվել, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նրա փողերի հիման վրա է ստեղծվել, եւ եթե դուրս է գալիս կուսակցության ղեկավարը, մյուսներն արդեն ենթադրում են, որ այլեւս այդ կառույցը իրենից բան չի ներկայացնելու…Հանրապետության խոշոր քաղաքի ղեկավարը իրեն պիտի ապահովագրի՝ հատկապես լավ իմանալով հանրապետության նախագահի վերաբերմունքը նման հարցերում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով