Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անմոռուկ» խորհրդանիշի կանխման, կասեցման, ծանուցման գործը. Հետք

Հասարակություն
anmor1

Հայաստանում դեֆիցիտ է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած մանուշակագույն ծաղիկը (անմոռուկ) տարօրինակ կարգավիճակում է հայտնվել: Այն կա որպես պետության կողմից հաստատված համահայկական բրենդ, սակայն Հայաստանում դժվար է գտնել աքսեսուարներ ու իրեր, որոնց վրա այն դրոշմված է: Սովորական մահկանացուների համար անմոռուկը շոշափելի առարկա չէ, որը համամասնակցության պատրանք է ստեղծում, այլ՝ անհաս մի գաղափար, որին ձեռք տալ չի ստացվում: Անմոռուկով կրծքանշաններ կարելի է տեսնել հիմնականում պետական այրերի ու որոշ քաղաքական գործիչների կրծքին: Իսկ որպես տարբեր տրամաչափի հուշանվերներ դրանք անհասանելի են: «Որտեղի՞ց գտնել անմոռուկով կրծքանշան» հարցը շատերը փորձում են ծանոթի միջոցով լուծել՝ ծանոթների շարքին դասելով նույն պետական այրերին ու որոշ քաղաքական գործիչների: shapik_chtuilatrvac Անմոռուկ ունենալու տարբերակներից մեկը սեփական ուժերով թաղիքե կամ թղթե ծաղկի պատրաստումն է (ծալելը, կտրելը, ներկելը, այնուհետ՝ կրծքին ամրացնելը): Համացանցում հատուկ վիդեոձեռնարկներ են տարածվում, որտեղ նկարագրվում է ծալելու, կտրելու, ներկելու ամբողջ գործընթացը: Անմոռուկի պատկերով զարդեր, շապիկներ, բաժակներ, բացիկներ, պայուսակներ կամ այլ ֆորմա ունեցող հուշանվերներ կարելի է ձեռք բերել գաղտնիության պայմաններում, քանի որ դրանց արտադրությունն օրենքից դուրս է: «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով ու դրա օգտագործումը պիտի արտոնված լինի: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը  հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը»: Մանրամասներն՝ այստեղ