Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարզպետարանը վթարային շենքին հատկացված գումարը չի տվել բնակիչներին (տեսանյութ)

Գործադիր մարմնի նիստի օրը կառավարության շենքի դիմաց կրկին բազմամարդ է. շենքի մի կողմում «Նաիրիտ»-ի աշխատակիցներն են, մյուս կողմում՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքի բնակիչները։ Նրանք պահանջում են իրենց հատկացնել փոխատուցում՝ նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ 29-30 ընտանիք այսօր նշում է, որ ապրում են անմարդկային պայմաններում, եւ կառավարության կողմից անցած տարի հատկացված գումարները մարզպետարանը չի տրամադրել։