Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բնակիչները չեն ուզում զիջել իրենց տները Սամվել Մայրապետյանին (տեսանյութ)

Հանրային գերակա շահ ճանաչված Երևանի Տերյան 23 և 25 շենքերի թվով 22 բնակիչներ չեն պատրաստվում զիջել իրենց բնակարանները ոչ մի կառուցապատողի։ Նրանք այսօր երթով գնացել են Ազգային ժողով եւ նամակներ հանձնել պատգամավորներին։ «Ստեղծվում է նախադեպ, որ ինչ-որ մարդիկ կարող են փողոցով գնալ, նայել որևէ շենքի, որն իրենց ախպորը չի ու ասել՝ միգուցե դա չքանդենք և յուրացնենք։ Եվ այդ պատրվակով բացառիկ հանրային շահ են ճանաչում»,- նշում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը։ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչների սեփականությունը 2007 թ-ից ճանաչվել է հանրային գերակա շահ։ Պետությունն այդ տարածքները տվել է «Լոկալ դիվելոփերս» ընկերությանը, որի տնօրենն է Սամվել Մայրապետյանը. վերջինս, հայտնի է, որ սերտ կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն մինչ օրս չկա նախագիծ, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում։