Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ըմբիշները կմասնակցեն Մեդվեդի հուշամրցաշարին

Սպորտ
sport-borba-1

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երեկ ավարտեց Բելառուսի Ստայկիում նախատեսված ուսումնամարզական հավաքը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր ըմբիշները գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ մեկնելու են Մինսկ, որտեղ մարտի 6-7-ը կմասնակցեն Ալեքսանդր Մեդվեդի թվով 45-րդ հուշամրցաշարին: Այդ ստուգատեսում Հայաստանի պատիվը կպաշտպանեն 6 ըմբիշ՝ Արտակ Հովհաննիսյանը, Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ թիմի նորեկ Լեւան Բերիանիձեն: