Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կառավարության նոր հնարքը (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների փոխնախարրար Վախթանգ Միրումյանը գործադիրի հաստատամանը ներկայացրեց հայ-չինական մի ծրագիր։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը չինական «Նուք-Թեք քամփընի»-ից ձեռք է բերում մաքսային զննման սարքավորումներ՝ 155 մլն չինական յուանի կամ 25 300 000 դոլարին համարժեք, որոնք կտեղադրվեն մեր մաքսակետերում։ Ըստ փոխնախարարի՝ դրանք շարժական բարձր տեխնոլոգիաներով սարքավորումներ են, որոնց կապարակնիքներն ունեն հիշողություն եւ GPS համակարգ, ինչի միջոցով մաքսային աշխատողը կարող է հսկել, թե տվյալ բեռը հասա՞վ տեղ, թե՞ շեղվեց։ Ըստ այս հայ-չինական պայմանագրի՝ ներդրման տարեկան տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս, առաջին 5 տարիները՝ արտոնյալ։