Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Սարգսյանի նվիրական երազանքը կատարվել է. Սեյրան Օհանյան

Քաղաքականություն
seyran4

Վազգեն Սարգսյանի նվիրական երազանքը կատարվել է, քանի որ նրա երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել և զարգացնել այն կառույցը, որի պատասխանատուն այսօր Սեյրան Օհանյանն է. «Այսօր մենք տեսնում ենք, որ հայկական բանակը տեղում չի դոփում, և ինքներդ եք ականատես, որ հայկական բանակը մրցունակ է ու կատարելագործվում է, դրանով իսկ ստեղծում է միջազգային անվտանգության երաշխիքներ»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես նա մեզ հետ է, վստահ է նախարարը։ «Եթե սպարապետը տեսներ մեր բանակի հաջողությունները, ուրախության պահեր կապրեր»։ «Ա1+»-ի հարցին, թե սա՞ է արդյոք սպարապետի երազած Հայաստանը, նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք այսօր ապրում ենք այն Հայաստանում, որը ազատ է անկախ է, ժողովուրդը կարողանում է ազատ արարել, զարգանում է եւ կարծում եմ, որ չկա համակարգ, որ թերություններ չունենա, իր թերությունների հետ մեկտեղ մեր ամբողջ պատմության ընթացքում մենք ստեղծել ենք պետական համակարգ, կառավարման բոլոր ճյուղերով ու ստեղծել անվտանգային համակարգը, որը ապահովում է ՀՀ անվտանգությունը»։ Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ նախարարը նշեց, որ դրությունը լարված է, սակայն հակառակորդը իր սադրանքներն արժանի հակահարված է ստանում: «Պարբերաբար կրակոցները և խախտումներն ավելանում են, սակայն հայկական զինուժն իրականացնում է իր առջև դրված խնդիրները»։