Հոկտեմբերի 27-ը բացահայտված է. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ այսօր Եռաբլուրում, նրա շիրիմին ծաղիկ դնելու էին եկել բազմաթիվ բարձրաստիճան այրեր։ ՀՀԿ պատգամավոր , գեներալ Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանին հիշում է որպես մարտական ընկեր ու լավ մարդ. «Նա պետական, զինվորական, հայասեր, ընտանիքասեր, հզոր ամուր մարդ էր»։ «Ա1+»-ի հարցին, թե ապրո՞ւմ ենք մենք այսօր սպարապետի երազած Հայաստանում, պատգամավորը պատասխանեց. «Դե կարողա մի երկու բան էլ կիսատ լինի, կդզցնենք, ոչ մի բան միանգամից չի լինում, ոչ մի երկիր 200-300 տարվա մի հատից չի կառուցվել։ Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլինի, ես ձեզ դա կապացուցեմ նոր սերունդով։ Տեսեք՝ ինչքան հետնորդներ կան ու ինչ են ցանկանում ու ինչ անկախություն են տեսնում»։ Հարցին, թե երբ է բացահայտվելու հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, նա պատասխանեց՝ «Ո՞վ ասեց բացահայտված չի, հենա նստած են, էսքան գրում են, իմացեք»։