Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանը՝ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ygh5nJ_C1ZQ

Այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Եռաբլուրում էր։ Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք մենք այսօր ապրում ենք Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանում, նա պատասխանեց. «Այո»։ Դիտարկմանը, թե նույնիսկ սոցիալական ծանր վիճակի ու արտագաղթի պայմաններում՝ Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց.  «Էդ ամեն ինչը ես տեսնում եմ ու դրա մեջ եմ ես, բայց պետք է հասկանանք, որ չի կարա մեզ պես փոքր պետությունը, որ 25 տարի պատերազմի մեջ է ու շրջափակման մեջ է՝ ամեն ինչը լավ լինի»։