Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում երբեւէ չեղած մարդուն դեպորտ են արել (տեսանյութ)

Հասարակություն
nkar-rd

Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ոչ միայն չի հեշտացրել հայերի մուտքը Ռուսաստանի Դաշնություն, այլ լրացուցիչ խնդիրներ է ստեղծել։ «Տղաս փետրվարի 26-ին գնում էր եղբոր մոտ Ռուսաստան, Վերին Լարսից հետ են ուղարկել, առանց որեւէ պատճառ հաղորդելու։ Երբ նա երբեւէ Ռուսաստանում չի եղել։ Հետո պարզել ենք,որ իր անուն-ազգանունից մեկը կա եւ Լենինգրադից դեպորտ է եղել։ Հիմա ինքն այդ անձնավորությունը չէ»,- «Ա1+»-ին ասաց Ռուսաստանի դաշնության համար ոչ ցանկալի անձ Նորայր Դավթյանի հայրը՝ Գեւորգ Դավթյանը։ Նրա խոսքերով՝ մինչեւ 2019 թ-ը արգելք է դրված, սակայն որդին ցանկանում էր մեկնել արտագնա աշխատանքի՝ ընտանիքի սոցիալական վիճակը փոքր- ինչ մեղմելու համար։ Նա պատկան մարմինների ուշադրությունը ցանկանում է սեւեռել այս խնդրի վրա եւ քայլեր ձեռնարկել՝ հարցին լուծում տալու համար։ Տեսանյութը՝ստորեւ