Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուր է գնում քրեակատարողական հիմնարկներին հատկացվող հացն ու մակարոնեղենը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
6d375dbb2e23ac81e8e2c4a00059796b

Պետությունը 346.600.000 դրամի պայմանագիր է կնքել քրեակատարողական հիմնարկներին այս տարի հաց և մակարոնեղեն մատակարարելու նպատակով։ Հակառակ այդ որոշմանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2 տարի, 3 ամիս անցկացրած Տիգրան Առաքելյանը պնդում է, որ բանտային սնունդից դատապարտյալների 5 տոկոսը հազիվ է օգտվում, այն էլ՝ ճարահատյալ։ Պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի համար օրական 5500-5950 դրամ գումար է նախատեսել, սակայն ըստ Տիգրան Առաքելյանի, անգամ 200 դրամի գումար չի ծախսում։ «Եթե օրենքը բոլորի առջև է հավասար, ապա ճաղերից այն կողմ պետք է գտնվեին նաև այն մարդիկ, որոնք գողանում են կալանավորի համար նախատեսված սնունդը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Առաքելյանը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ևս նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում չի ճանաչում որևէ կալանավորի, ով կերել է այդ սնունդից։ «Հարազատները շաբաթը մեկ ամբողջ շաբաթվա համար ուտելիքը բերում են հանձնուքի տեսքով կալանավորված կամ դատապարտված անձանց, նրանք էլ այդ սնունդն ուտում են։ Թե դրանից այն կողմ՝ որ հիմնարկը ինչ գնում է կատարում և ինչ չափով, դա այլ ուսումնասիրության թեմա է»,- ասաց Երվանդ Վարոսյանը։ Դեռևս 2010 թվականին Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն Հայաստանի կառավարությանն ուղղված իր զեկույցում կոչ էր արել դատապարտյալներին տրամադրող սննդի որակն ու քանակը համապատասխանեցնել պետական չափանիշներին։  Իրավապաշտպանները հինգ տարի անց դրական զարգացում չեն արձանագրել։ Ավելին՝ տեսանյութով