Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների ձյուն է եւ բուք

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: