Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչի՞ չեն ասում, Նաիրա Զոհրաբյանն է, վերջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

Միքայել Մելքումյանը զարմանում է, որ իր կուսակցական ընկերները չեն պատասխանում, թե ով է ԲՀԿ հաջորդ նախագահը. «Ինչի՞ չեն ասում, Նաիրա Զոհրաբյանն է, վերջ»։ Այլ թեկնածու չկա էլ։ Վաղվա համագումարին սպասվում է կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարականը, կընտրվի նորը: Միքայել Մելքումյանը չի հետեւի նրանց, ովքեր վերջին օրերին լքեցին կուսակցությունը՝ դա էր մնացել պակաս. «Ես կուսակցության տաս հիմնադիրներից եմ, ո՞նց չմնամ»։ Պատգամավորը նկատեց, որ այս փուլում ճիշտ չի լինի, օրինակ, Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջելը. «Հիշու՞մ եք, ներողություն, որ դուք ժամանակին ասում էիք՝ ինչի՞ չեք ասում, ասում էի՝ որ ասեմ, ըլնելու՞ ա։ Ասելով չի»։ Կուսակցությունը եղած ուժերով պետք է պատրաստվի 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, պետք է դադարի լինել այլընտրանք։ «Կարծում եմ, որ հաջորդ քառօրյայում, այո մենք այլընտրանք չենք մնա, ավելի հավանական եմ համարում, որ մենք ընդդիմություն կհռչակվենք»,-ասաց նա։։ Պարոն Մելքումյանն այլ փակագծեր էլ է բացում։ Փոխվելու է, օրինակ, կուսակցության գրասենյակի հասցեն։ Որոշ տեղեկություններ հաղորդվեցին նաեւ Վարդան Օսկանյանի քաղաքական ապագայի մասին. «Ինքը չի հայտարարել, որ կուսակցությունից դուրս ա գալիս, ինքը հայտարարել ա մանդատը վայր դնելու մասին»։ Պարոն Մելքումյանը չի բացառում, որ Վարդան Օսկանյանն ուզում է վերաիմաստավորել իր գործունեության բնույթը եւ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Ի դեպ, ԲՀԿ-ի շուրջ վերջին իրադարձությունները պարոն Մելքումյանին այդքան սարսափելի չեն թվացել։ Ըստ նրա, ընդդիմությունը չպետք է մտածի խոշոր հաղթանակների մասին, ավելի լավ կանի, եթե փոքրիկ հաղթանակներից սկսի։ «Անընդհատ պարտվող ընդդիմություն ես չեմ սիրում, պետք է գնալ իրողությունները հաշվի առնելու, պարզ ճակատով բոլոր հարցերի պատասխանները հաշվի առնելու ունակությամբ»,-ասում է նա։։