Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի դեպքերով 42-ից ավելի մարդ կասկածվում եւ մեղադրվում է

Հասարակություն
Gyumri-3

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների միության նախագահ Լեւոն Բարսեղյանի  տվյալներով՝ Ավետիսյանների սպանությունից հետո ոստիկանության հետ  բախումների քր. գործով, մոտ 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել նույն՝խուլիգանության, հասարակական կարգ խախտելու, «իբր ազգի լավագույն կեսի անդորրը խռովելու հոդվածներով»։ « Ես զրուցել եմ նրանցից եւս երկուսի հետ, բացի սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանից ու գյումրեցիԱնուշավան Հարությունյանից։ Պատմեցին, որ տեսանյութեր են ցույց տվել իրենց, որոնցում իրենք են եղելքարուփետով պաշտպանվելիս, մեղադրանք են ներկայացրել ու խափանման միջոց են ընտրելստորագրությամբ չհեռանալը։ Հրապարալային խոսք ասել չեն ուզում, հույս ունեն, որ գործը կկարճեն կամհամաներմամբ կավարտվի…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեւոն Բարսեղյանը։