Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց քաղաքացիներին

Հասարակություն
պն2

Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց  ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ: Հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Վերջիններս խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին սոցիալական, կադրային և առողջական հարցերին և ոլորտներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ծանոթանալով քաղաքացիների հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումները`  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց կոնկրետ հանձնարարականներ: Բարձրաձայնված խնդրանքների զգալի մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տվեց դրական ընթացք, իսկ  ընդունելությանը ներգրավված քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում: