Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են հետաձգվում «Գանձասարի» հանդիպումները

Սպորտ
sport-gandzasar

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը բարձրագույն խմբի 17-րդ տուրի «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը հետաձգել է: Հիշեցնենք, որ մինչ այդ հետաձգվել էր նաեւ 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպումը: Իսկ ինչու են հետաձգվում կապանյան ակումբի մասնակցությամբ խաղերը: Պարզաբանման համար «Ա1+»-ի մարզական լրագրողը դիմել է ՀՖՖ մամուլի ծառայությանը, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Ինչպես տեղեկացրել ենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող «Գանձասար» թիմի 28 ֆուտբոլիստներ եւ մարզիչներ դիմել էին ՀՖՖ՝ ակումբում ստեղծված արտակարգ իրավիճակը կարգավորելու խնդրանքով: Ս.թ. փետրվարի 25-ին կայացած ՀՖՖ Գործկոմի նիստի ընթացքում, անդրադառնալով «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզիչների եւ ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաեւ ստեղծված արտակարգ իրավիճակի հարցին, ՀՖՖ գործադիր մարմինը քննարկմամբ որոշեց գրանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Գանձասար Կապան» ակումբը, որը կհանդիսանա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Գանձասար» ակումբի իրավահաջորդը: Ելնելով իրավահաջորդության հետ կապված տեխնիկական խնդիրներից` որոշում է կայացվել՝ հետաձգել Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբի առաջնության Ձեզ հետաքրքրող հանդիպումները»: