Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը վերընտրվեց

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Մարտի 4-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը  Գյումրիի «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանին: Սերգո Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոնi վերջին հինգ տարվա գործունեությունը: Կենտրոնի հնագետների կողմից Շիրակի մարզում  հայտնաբերվել են նոր հնավայրեր. ուշ բրոնզից վաղ երկաթին անցման ժամանակաշրջանի դամբարանադաշտ Մայիսյան գյու­ղի վարչական տարածքում, անտիկ դամբարանադաշտ Հայկաձորի մ.թ.ա. 9-6-րդ դդ. ամրոց-բնակավայրի տարածքում, ժայռափոր դամբարաններ և կատակոմբներ Ազատան գյուղի վարչական տարածքում գտնվող մ.թ.ա. 13-8-րդ դարերի ամրոցում: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում նշվեց, որ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոնը դարձել է Շիրակի մարզի պատմամշակութային ակտիվ կյանքի անբաժանելի մասը: Կենտրոնը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, գիտարշավներ Վանի  Սբ Խաչ եկեղեցի, Անիի Մայր տաճար, երիտասարդ գիտնականի հանրապետական դպրոց, «Հացի փառատոներ»` մարզի գյուղական և քաղաքային համայնքների, այլ մարզերի, ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, ժողովրդական երաժշտության միջազգային փառատոն, թեմատիկ սեմինարներ և գիտական  ընթերցումներ, ամենամյա  հայագիտության դասեր քաղաքի զինմասերում և կրթօջախներում: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն