Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աղջիկները չեն ամուսնանում՝ Մոխրոտիկից ազդված. Ա. Ադիբեկյան (տեսանյութ)

Մեր եթերում պակասում են մանկական ծրագրերը, ֆիլմերն ու մուլտֆիլմերը՝ վստահ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Կարծում է, որ վաղ մանկական տարիքից երեխան պետք է դաստիարակվի լայն միջավայրում։ «Եթե երեխան 3-5 տարեկան հասակում չի մտնում հասարակություն, մնում է մաուգլի, կապիկ»,-վստահ է նա։ Խնդրի լուծումը սոցիոլոգը տեսնում է հեռուստաընկերություններին ֆինանսավորում տալու մեջ, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան գումար ծախսել մանկական ծրագրերի վրա։ Նա նաև շեշտել է. միշտ չէ, որ թվացյալ սարսափելի ֆիլմերն ու մուլտֆիլմերը կարող են բացասական ազդեցություն թողնել։ «Ամենասարսափելի կիլլեր ֆիլմը Կարմիր գլխարկն է, երբ գայլն ուտում է տատիկին։ Բայց տարբեր երեխաներ տարբեր ձևով կարող են դա ընկալել»,-ասել է պարոն Ադիբեկյանը։ www.a1plus.am