Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հոգեբանին հոգեբույժ է հարկավոր». գործընկերները ներողություն են պահանջում (տեսանյութ)

Հոգեբանները զայրացած են գործընկերոջ վրա։ ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն օրեր առաջ մի քանի հոգեբանի մեղադրանքներ է ներկայացրել ասուլիսի ժամանակ։ «Մեր հասցեին մի շարք մեղադրանքներ, անձնական վիրավորանքներ ու զրպարտանք է հնչեցրել նա»,-նշել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը։ Իսկ մեղադրանքները վերաբերում էին ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հայտարարած 2014 թվականի «Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի արդյունքներին, չափանիշներին ու օբյեկտիվությանը։ Պարոն Ավանեսյանի խոսքով՝ այդ մրցույթի համար հոգեբանը պետք է ներկայացնի վերջին 10 տարվա ընթացքում իր պատրաստած գիտական թեկնածուների քանակը, մասնակցած լինի միջազգային գիտական կոնֆերանսների ու գիտաժողովների։ Ի դեպ, ինքը՝ Խուդոյանը մրցույթին չի մասնակցել։ «Բայց հարկ է համարել գռեհիկ բառապաշարով մեզ քննադատել»,-շեշտել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչը։ Սամվել Խուդոյանը նաև իր ելույթում նշել է, թե պարոն Ավանեսյանը համալսարանի իր այդ պաշտոնին ծանոթի միջոցով է հասել։ Նա նաև ասել է, թե Ավանեսյանի դոկտորական ատենախոսությունը գրագողություն է պարունակում, այն որակելով քրեական հանցագործություն։ www.a1plus.am