Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
index4

«Նուրաբաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցներից 3 մարդ է մահացել։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց «Երեւանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մեկ անձի ծառայության աշխատակիցները տեսել են մահացած, իսկ մյուս երկուսին այլ մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված երկու անձինք արդեն մահացած են եղել։ Մահացածների անունները դեռ հայտնի չեն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանք քրեական հեղինակություններ են։ Ոստիկանությունը եւս դեռ ոչ մի անուն չի հրապարակում։