Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ ծառայություն իրականացնողը հարբած վիճակում վթարի է ենթարկվել

Պաշտոնական
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված եզրակացության մեջ իրականությունը ներկայացվել է աղավաղված կերպով: Մասնավորապես՝ ըստ ոստիկանությունից ստացված եզրակացության՝ հիշյալ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Հակոբ Գ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հոգնածության պատճառով քնել է ղեկին, որի հետևանքով կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել  ճամփեզրի մոտ կայանված «Վազ 2107» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին: Սակայն ըստ ապահովագրական ընկերության` իրականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Հակոբ Գ.-ն, այլ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ հանդիսացող նրա եղբայրը: Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն