Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնական տվյալների մասին օրենքում ռիսկեր կան. Ն. Զոհրաբյան

Քաղաքականություն
naira

ԱԺ-ն իր արտահերթ նիստում ինչպես արագ քննարկեց, այնպես էլ արագ քվեարկեց բոլոր նախագծերը: 67 կողմ, 24 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  նախագիծը: Մինչ քվերակությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրենքում կան լրջագույն ռիսկեր՝ քաղաքացու անձնական տվյալների առումով սողանցքներ կան, ուստի ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: 83 կողմ, 2 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաեւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք փոփոխությունները: «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների մասին նախագիծն ընդունվեց  95 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Իսկ  «1951թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունն անցավ միաձայն՝ 103 կողմ,  0 դեմ եւ 0 ձեռնապհ: Պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի եւ այլ արտոնությունների մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ անցավ  87 կողմ,  1 դեմ, 12 ձեռնպահ ձայներով: ԱԺ արտահերթ նիստն ավարտեց իր աշխատանքները: