Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ժողովրդագիրն այս տարի խորհուրդ չի տալիս մեկնել արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան (տեսանյութ)

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Հայաստանի սեզոնային միգրանտներին խորհուրդ է տալիս այս տարի հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց՝ կապված երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետ։ «Այս տարվա աշխատանքային միգրացիայի արդյունքները կանխատեսելի չեն: Շատ հնարավոր է, որ իրենք գումար չվաստակեն, հակառակը` կուտակեն պարտքեր»,- կարծում է պարոն Եգանյանը։ Ըստ նրա՝ դեռևս անցյալ տարի շուրջ 200.000 հայ սեզոնային միգրանտների Ռուսաստան մուտք գործելու իրավունքը 3-5 տարով տարբեր խախտումների պատճառով արգելվել է։ Հայաստանի իշխանություններին միայն 30 տոկոսով է հաջողվել բանակցությունների արդյունքում չեղյալ համարել ՌԴ համապատասխան մարմինների որոշումները: www.a1plus.am