Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տաքսիների վարորդները կտուգանվեն 20 օրից (տեսանյութ)

Լիցենզավորման կարգ չունեցող վարորդները կտուգանվեն 20 օրից: Այսօր Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ հանդիպումից հետո տեղեկացրեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքերով՝ կարգը կիրառելը առավելություն կտա, քանի որ դաշտը կմաքրվի: «Բոլոր նրանք, ովքեր աշխատանքի գնալուց առաջ կամ հետո մի երկու ժամ տաքսի էին վարում՝ կհրաժարվեն աշխատել: 30 տոկոսը դուրս է մնալու դաշտից եւ 70 տոկոսի աշխատավարձը կբարձրանա»,- տեղեկացրեց նա: Գեւորգ Դոստուրյանի համար անհասկանալի է տաքսու վարորդների այն դժգոհությունը, եթե քիչ գումար են աշխատում եւ չեն կարող լրացուցիչ գումար մուծել. «Եթե բողոքում են, թող աշխատեն տաքսի ծառայություններում» :