Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերձորի դեպքերով ծառայողական քննությունն ավարտվել է

Պաշտոնական
berdzor1

ԼՂՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 515-Ն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն` կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը սույն թվականի մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում: